Մատչելիության հղումներ

Թրամփը այսօր կընդունի Նեթանյահուին


Դոնալդ Թրամփ, Բենյամին Նեթանյահու
Դոնալդ Թրամփ, Բենյամին Նեթանյահու

Այսօր Վաշինգտոնում, Սպիտակ տանը կայանալու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, իսրայելա - պաղեստինյան հակամարտությունը, պատերազմը Սիրիայում, Իրանին առնչվող հարցեր, «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:

Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը Իսրայելին պաշտպանող հայտարարություններ էր անում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG