Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ»-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող Fine համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:55-ին: Ամբողջությամբ այրվել է Opel Astra մակնիշի 35 LV 679 պետհամարանիշով ավտոմեքենան», - ասված է հաղորդագրությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 68 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:20-ին, մարվել՝ 09:25-ին: Բնակարանի հյուրասենյակում այրվել են բազմոց, հեռուստացույց, մասամբ` 2 բազկաթոռ և ջերմահարվել են պատերը (մոտ 20 քմ)», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG