Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վաղը կմեկնի Մյունխենի համաժողովին, կհանդիպի նաև ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին


Հայաստանի արտաքին գործերի նախարարը վաղը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։

Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։

Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ Մյունխենի համաժողովի շրջանակում պլանավորված է Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հիշեցնենք, որ համանախագահները պատրաստակամություն էին հայտնել Մյունխենում կազմակերպել նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG