Մատչելիության հղումներ

ՏԿՏՏ նախարարը կմասնակցի Գերմանիա-Հայաստան տնտեսական ֆորումին


Վահան Մարտիրոսյան, լուսանկարը՝ ՏԿՏՏՆ պաշտոնական կայքէջից

Վահան Մարտիրոսյան, լուսանկարը՝ ՏԿՏՏՆ պաշտոնական կայքէջից

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը Գերմանիայում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին կմասնակցեն նաև երկու երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ ոլորտների՝ տեղի կունենան քննարկումներ երեք հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, էներգետիկա։

Պատվիրակությունը գերմանացի համապատասխան ոլորտների գործարարներին ու մասնագետներին կներկայացնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի ձեռքբերումները՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG