Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մտահոգված են վրաստանցիների՝ ԵՄ երկրներ ազատ մուտքի հնարավորությամբ


Ռուսաստանցի փորձագետներն ահազանգում են՝ եթե այս իրավիճակը պահպանվի, երբ Վրաստանի քաղաքացիները, ի տարբերություն Ռուսաստանի պարագայի, Եվրոպական երկրներ ազատ մուտք գործելու հնարավորություն ունեն, ապա Մոսկվան վերջնականապես կկորցնի իր ազդեցությունը հարավկովկասյան այդ երկրի նկատմամբ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, միայն այս տարվա հունվարին Վրաստան է այցելել շուրջ 62 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին տասը տարիների համար։

Անցած տարվա նույն ամսվա համեմատությամբ, այդ թիվն աճել է շուրջ 40 տոկոսով։ 2016 թվականի ողջ ընթացքում Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 1 միլիոն 37 հազար ՌԴ քաղաքացի։ Ինչ վերաբերում է Ռուաստան այցելող Վրաստանի քաղաքացիների թվին, ապա համապատասխան վիճակագրութուն չկա, սակայն, ենթադրելի է, որ այդ ցուցանիշն անհամամեատ փոքր է, քանի որ Ռուսաստան այցելելու համար վրաստանցիները, 2000 թվականից գործող կարգի համաձայն, պետք է մուտքի վիզա ստանան, մինչդեռ, ռուսաստանցիների մուտքը Վրաստան ազատ է: Հենց այդ հանգամանքն էլ, ըստ որոշ դիտարկումների, նպաստել է ռուս զբոսաշրջիկների թվի աճին:

Պաշտոնական Թբիլիսին ու Մոսկվան ավելի հաճախ են սկսել խոսել երկկողմ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին․ ներկայումս տարբեր ուղղություններով բանակցություններ են ընթանում։ Ավելին՝ բոլորորվին վերջերս Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել էր, թե ինքը դեմ չէ ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների անցկացման գաղափարին:

Այսօր Ռուս-վրացական բանակցությունների օրակարգում, այլ հարցերի թվում, վրաստանցիների համար Ռուսաստան մուտքի վիզաների անհրաժեշտությունը չեղարկելու և Վրաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի վերաշահագործման հարցերն են:

Վիզաների չեղարկման հարցն առավել արդիական դարձավ այն բանից հետո, երբ բոլորովին վերջերս՝ փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանը քվեարկեց Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման օգտին։ Ռուսաստանցի մի շարք փորձագետներ ահազանգում են՝ եթե այս իրավիճակը պահպանվի, երբ Վրաստանի քաղաքացիները, ի տարբերություն Ռուսաստանի պարագայի, Երոպական երկրներ ազատ մուտք գործելու հնարավորութուն ունեն, ապա Մոսկվան վերջնականապես կկորցնի իր ազդեցությունը հարավկովկասյան այդ երկրի նկատմամբ։

Ավելին՝ Վրաստանի իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ԵՄ երկրներ առանց վիզաների այցելելու իրավունքից կարող են օգտվել նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչները: Ու թեև այդ առավելապես չճանաչված հանրապետությունների իշխանությունները հայտարարեցին, որ հրաժարվում են այդ հնարավորությունից, փորձագետները պնդում են, որ Վրաստանի իշխանությունների առաջարկը խիստ հրապուրիչ կարող է լինել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար։

Վրացի փորձագետ Կորնելի Կալաչիան «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Վրաստանի հասարակությունն, անշուշտ, ուրախությամբ կընդունի Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների անհրաժեշտության չեղարկման քայլը:

«Հասարակությունն իհարկե, ողջունում է այդ գաղափարը, սական՝ ոչ ազգային շահերի՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հաշվին» : Վրացի փորձագետի խոսքով, Բրյուսելի որոշումն, իսկապես, նյարդայնացրել է Ռուսաստանին՝ «Դուր է գալիս դա Մոսկվային, թե ոչ, սակայն, այս հարցում Մոսկվան ստիպված է այսօր մրցել Բրյուսելի հետ, որովհետև եթե Մոսկվան չհանի վիզաների պահանջը, ապա կկորցնի Վրաստանում ունեցած ազդեցությունը»,- ասաց Կալաչիան:

Վրացի փորձագետը հավելում է՝ «եթե նույնսկ Մոսկվան հետևի Բրյուսելի օրինակին, միևնուն է՝ դժվար թե Ռուսաստանը երիտասարդ վրացիների համար նույնքան հրապուրիչ դառնա, որքան Եվրոպան»: Մշակութային կապերը Ռուսաստանի հետ վերջին տարիների ընթացքում թուլացել են, նկատում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Վրաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի հնարավոր վերաշահագործմանը, վրացի փորձագետի կարծիքով՝ «Դա շատ բարդ և վտանգավոր հարց է Վրաստանի համար։ Եթե համապատասխան համաձայնագիր կնքվի՝ հաշվի առնելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դա ընդունելի է: Իսկ հակառակ դեպքում՝ տնտեսական հնարավոր դիվիդենտներն այնքան էլ շատ չեն, և դրա համար չարժե վաճառքի հանել, օրինակ, երկրի տարածքային ամբողջականությունը»:

Վրացի փորձագետն ընդգծում է՝ Թբիլիսիում հասկանում են, թե ինչ կարևոր է Հայաստանի համար այդ երկաթգիծը։ Սակայն, որքան էլ դրա վերաբացումը ընդունելի է Երևանի, նույնքան անընդունելի է Ադրեբջանի համար։ «Ամեն անգամ, երբ Թբիլիսիում քննարկում ենք այս հարցը, Արդեբջանում նյարդայնանում են: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ճանապարհով Հայաստան կտեղափոխվի ռուսական սպառազինություն։ Թբիլիսիին, իհարկե, պետք է, որ պահպանի հավասարակշռությունը և հաշվի առնի նաև Արդբեջանի շահերը»,- «Ազատության»,-հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Կորնելի Կալաչիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG