Մատչելիության հղումներ

Լեռնանիստում մթերային խանութի տանիքը փլուզվել է, կա երկու զոհ


ՀՀ ԱԻՆ տարբերանշանը

ՀՀ ԱԻՆ տարբերանշանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:15 ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն, ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած:

Ըստ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

«Պարզվել է, որ փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Պատճառները դեռևս բացահայտված չեն: Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ (մոտ 32 և 50 տարեկան) դի», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG