Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում երեկ հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2017 թվականի բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:

Այդ առիթով հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը, որի նպատակն է ունենալ ներդաշնակ ստորաբաժանումներ, որոնց յուրաքանչյուր ներկայացուցիչ ունակ կլինի գործել կոլեկտիվի կազմում, անհատապես իմանա իր տեղը շարքում և մարտակարգում, հստակորեն ու ըստ հերթականության տիրապետի այն բոլոր գործողություններին, որոնք իրականացվում են զորամասերը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG