Մատչելիության հղումներ

HRW. Պակիստանում աֆղանստանցի փախստականներին հարկադրում են հայրենիք վերադառնալ


Պակիստանից Աֆղանստան վերադարձող փախստականներ, հոկտեմբեր, 2016թ․

Պակիստանից Աֆղանստան վերադարձող փախստականներ, հոկտեմբեր, 2016թ․

Պակիստանում հազարավոր աֆղանստանցի փախստականների հարկադրում են հայրենիք վերադառնալ՝ չնայած Աֆղանստանում շարունակվող բռնություններին և աղքատությանը: Այս մասին իր զեկույցում գրել է Human Rights Watch-ը:

1980-ականներին Պակիստանը կացարան է տվել մոտ 5 միլիոն աֆղանստանցի միգրանտի, այսօր ավելի քան 1 միլիոնը դեռ փախստականի կարգավիճակում ապրում է այդ երկրում:

Անցած տարի Աֆղանստանի նախագահը հորդորել էր փախստականներին վերադառնալ հայրենիք՝ խոստանալով կացարան և ապրելու հնարավորություններ:

Պակիստանը մինչև տարեվերջ ժամանակ է տվել բոլոր փախստականներին՝ ինքնակամ հեռանալու երկրից, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունը վստահ է, որ այդ ժամկետը պետք է երկարացվի մինչև 2019 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG