Ռուսաստանը հույս ունի Սիրիայի հարցում ավելի սերտ համագործակցություն ունենալ Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա փոխանցել է նաև, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախաձեռնած բանակցությունների հաջորդ փուլը Աստանայում տեղի կունենա փետրվարի 15-16-ը: