Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական տվեց


Մայքլ Ֆլին, փետրվար, 2017թ․
Մայքլ Ֆլին, փետրվար, 2017թ․

Հրաժարականի դիմում է ներկայացրել Միացյալ Նահանգների նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ, Սպիտակ տան փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ֆլինը պետք է «գնահատի իրավիճակը»՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը լիարժեք տեղեկատվություն չի հրապարակել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ հեռախոսազրույցների վերաբերյալ: Նա պնդել էր, մասնավորապես, թե դեսպանի հետ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հարցը, թեպետ ավելի ուշ պարզվել է, որ այդ թեման, այդուհանդերձ, շոշափվել է:

Անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը ժամանավորապես կզբաղեցնի պաշտոնաթող գեներալ Քեյթ Քելոգը՝ մինչ Թրամփը կորոշի, թե ով է լինելու իր նոր խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG