Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսի անցակետը բաց է


Ձյունածածկ ճանապարհ Հայաստանում, արխիվ
Ձյունածածկ ճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Սարիգյուղ-Տիրանց հատվածը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում և Արմավիրի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG