Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը դադարներով թույլ ձյուն կտեղա, շաբաթավերջին կցրտի 8-10 աստիճանով


Հայաստանի տարածքում այսօր և վաղը երեկոյան ժամերին, փետրվարի 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 14-17-ն էապես չի փոխվի, 18-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG