Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Հյուսիսային Կորեայի


Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, լուսանկարը երեկ հրապարակել է երկրի պետական լրատվական գործակալությունը

Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, լուսանկարը երեկ հրապարակել է երկրի պետական լրատվական գործակալությունը

Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել` քննարկելու Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր փորձարկման հարցը:

Պաշտոնական Փհենյանի պնդմամբ՝ փորձարկված այս հրթիռը կարող է նաև միջուկային մարտագլխիկներ կրել:

Սա Հյուսիսային Կորեայի իրականացրած առաջին նմանատիպ փորձարկումն էր Դոնալդ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Պաշտոնական Վաշինգտոնը չի բացառում պատժամիջոցների նոր չափաբաժնի սահմանումն ընդդեմ Փհենյանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG