Մատչելիության հղումներ

Էսթերա Մկրտումյանը՝ Արգենտինայում Հայաստանի դեսպան


Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 11-ի հրամանագրով՝ Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում Հայաստանիդեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, 2003-ից 2013 թվականներին Մկրտումյանը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, 2012-ից 2013 թվականներին՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ։ 2013-ից 2017 թվականներին նա Արգենտինայում Հայաստանի դեսպանության խորհրդականն էր, հյուպատոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG