Մատչելիության հղումներ

Ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանը գիշերն անցկացրել է բելառուսական բանտախցում


Ուկրաինացի հայտնի վիպասան և բանաստեղծ Սերգեյ Ժադանը հայտարարել է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այդ երկրի անվտանգության ծառայության գործակալները անցած գիշերը բռնել են իրեն ու պարտադրել հեռանալ երկրից:

Այսօր սոցցանցերում նա գրել է, որ Մինսկի հյուրանոցներից մեկում գիշերվա մեջ ոստիկանությունը ներխուժել և առանց որևէ բացատրության բռնել է իրեն:

«Գիշերն անցկացրել եմ բանտախցում»,- գրել է նա:

Նա հայտնել է, որ ավելի ուշ Բելառուսի անվտանգության ծառայությունը՝ КГБ-ն ասել է, որ ինքը չի կարող լինել Բելառուսում, քանի որ նրա մուտքը Ռուսաստան 2015 թվականից արգելված է «ահաբեկչական ակտիվության» մեջ ներգրաված լինելու պատճառաբանությամբ:

Ռուսաստանում և Բելառուսում գործում է վիզային նույն ռեժիմը:

Բելառուսի ոստիկանությունը նրա անձնագրում կնիք է դրել, անժամկետ արգելելով նրա մուտքը Բելառուս:

Միջադեպի կապակցությամբ Սերգեյ Ժադանը դիմել է Ուկրաինայի դիվանագետներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG