Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 600 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի կառավարությանը


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ Եվրամիությունը 600 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի կառավարությանը ֆինանսական կայունացման նպատակով: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 10-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանի հետ կայացած բանակցություններից հետո:

Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահն ասել, թե չնայած դժվարին պայմաններին, Ուկրաինան առաջ է մղում բարեփոխումները և Եվրամիությունը հիմա պետք է կատարի Ուկրաինային օգնելու իր պարտավորությունը:

«Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ուկրաինայի հետ և մեր ապագա հարաբերությունները զարգանալու են այդ ուղղությամբ», - լրագրողներին ասել է Ժան-Կլոդ Յունկերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG