Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը։

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, կալանավորվել էր օգոստոսին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ։

Դեկտեմբերի վերջին դատարանը փոխեց կալանքի որոշումն ու նրան ազատ արձակեց։ Մի քանի ամիս անց, սակայն, փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխեց խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորեց նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG