Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայող է զոհվել՝ «ձնահյուսի հետևանքով»


Ադրբեջանցի զինծառայողը հայկական Զինված ուժերի հետ շփման գծում հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ երեկոյան զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվոր Ուլվի Ռուստամովը: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, զինծառայողը մահացել է Մուրովդաղ լեռան վրա «ծառայողական պարտականությունները կատարելիս, ձնահյուսի հետևանքով»:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խորը ձորից զոհված զինվորի դին դուրս բերելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG