Մատչելիության հղումներ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ Լեհաստանում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով՝ փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանից Հայաստանի տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի փետրվարի 9-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG