Մատչելիության հղումներ

Մակեդոնիան խիստ կոշտ է արձագանքել երկիրը վերաձևելու մասին՝ ամերիկացի կոնգրեսականի առաջարկին


Տեսարան Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից

Մակեդոնիայում խիստ վրդովված են ԱՄՆ կոնգրեսականի խոսքերից, ով ասել էր, թե Մակեդոնիան երկիր չէ և այն պետք է բաժանվի հարևան Կոսովոյի ու Բուլղարիայի միջև:

Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժովի նախագահ Դանա Ռոհրբաչերը (հանրապետական, Կալիֆորնիա) փետրվարի 7-ին ալբանական Vizion Plus հեռուսատընկերութան հետ զրույցում, մասնավորապես, նշել էր՝

«Ես ներողություն եմ խնդրում, բայց իմ կարծիքով Մակեդոնիան երկիր չէ: Մակեդոնիայում կոսովարներով ու ալբանացիներով բնակեցված մասը պետք է միացվի Կոսովոյին, իսկ մնացած մասը՝ Բուլղարիային, կամ հարևան որևէ այլ երկրի, որին իրենք պատկանում են»: 70-ամյա կոնգրեսականի խոսքով, 1990-ականներին Հարավսլավիայի փլուզման ժամանակ Մակեդոնիայի ստեղծումը սխալ էր, որովհետև այդ երկրում բազմաթիվ էթնիկ խմբեր կան, որոնք չեն կարող միասին խաղաղ ապրել:

Մակեդոնիայի արտաքին գերատեսչությունը զայրալից պատասխան է տվել այդ պնդումներին: Երկրի ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, նշված է, թե կոնգրեսականի մեկնաբանությունները «մեծ տագնապ են առաջ բերում տարածաշրջանում, ազգայնական հռետորաբանություն բորբոքում և մեզ հետ տանում, դեպի անցյալը»:

Մակեդոնիայի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե կարծում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը պետք է փարատի նման պնդումներին առնչվող ցանկացած երկընտրանք և հստակ հայտարարի, որ կոնգրեսականի մեկնաբանությունները չեն արտահայտւմ Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետը:

Ալբանական հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ռոհրբաչերին նաև այսպիսի հարց է ուղղվել՝ արդյո՞ք ԱՄՆ-ի վարչակազմը հետամուտ կլինի կոնգրեսականի գաղափարներին: Վերջինս պատասխանել է, թե դա կախած կլինի իր ազդեցությունից, նաև շեշտելով, որ ինքը որոշ ազդեցություն ունի ԱՄՆ-ում քաղաքականություն մշակողների վրա:

Կենգրեսականը հավելել է, որ իր գլխավորած ենթահանձանաժովի ապագա լսումներից մեկի ժամանակ «սահմանների փոփոխությանը և Բալկաններում խաղաղություն հաստատելուն միտված» այդ հարցը կքննարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG