Մատչելիության հղումներ

Բելառուսի արտաքին գերատեսչությունն արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման հարուցած արձագանքներին: РИА Новости գործակալության հաղորդմամբ, Բելառուսի ԱԳՆ խոսնակ Դմիտրի Միրոնչիկն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարել է, թե Լապշինին Ադրբեջանին հանձնելու հարցը «գտնվում էր բացառապես իրավական տիրույթում», և Բելառուսն այդպիսով կատարել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նույն հարցի առնչությամբ, Բելառուսի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե «անընդունելի են համարում» ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցությունը սառեցնելու կոչերը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը նախօրեին բավական խիստ էր արձագանքել Լապշինի արտահանձնմանը, իսկ երկրի խորհրդարանում հնչել են Մինսկում Հայաստանի դեսպանի հետ կանչման և Բելառուսի նկատմամբ կոշտ դիվանագիտական միջոցներ ձեռք առնելու կոչեր:

Ադրբեջանի նախագահն էլ երեկ երեկոյան հատուկ շնորհակալություն էր հայտնել բելառուսցի գործընկերոջը՝ Լապշինին արտահանձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG