Մատչելիության հղումներ

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը Ալեքսանդր Լապշինի հետ հաղորդակցվելու հնարավորություն կստանա


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Մինսկից Բաքվի պահանջով արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը:

«Մենք այս հարցով նոտա ենք ստացել Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատներից: Տառացիորեն վաղը-մյուս օրը ՌԴ հյուպատոսը, Վիեննայի կոնվենցիային համապատասխան, կհանդիպի Լապշինի հետ: Դեսպանատունը նրա հետ հաղորդակցվելու հնարավորություն կստանա: Մենք այսօր կլուծենք տեխնիկական մանրամասները: Ես արդեն հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ, տվյալ հարցը քննարկվում է, այստեղ ես խոչընդոտներ չեմ տեսնում», - РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք՝ Բելառուսի գերագույն դատարանը երեքշաբթի օրը ուժի մեջ թողեց Գլխավոր դատախազության որոշումը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Նույն օրը բլոգերը հատուկ չվերթով տեղափոխվեց Բաքու՝ ադրբեջանական ԱԱԾ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով:

Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով, ըստ որոնց, Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG