Մատչելիության հղումներ

Դոնեցկում սպանվել է անջատականների հրամանատար «Գիվին»


Միխայիլ Տոլստիխը՝ «Գիվին»
Միխայիլ Տոլստիխը՝ «Գիվին»

Դոնեցկում այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում սպանվել է ռուսամետ անջատականների հրամանատարներից Միխայիլ Տոլստիխը՝ ավելի շատ հայտնի «Գիվի» մականունով:

Նա մահացել է իր գրասենյակում պայթեցված ռումբի հետևանքով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են անջատականների դե ֆակտո իշխանությունների ներկայուցուցիչները, ինչպես նաև նրանց զինյալների հետ կապեր ունեցող աղբյուրները:

Ռուսամետ անջատականները Կիևին մեղադրում են Ուկրաինայի արևելքում «ահաբեկչական պատերազմը շարունակելու» մեջ:

Անցած տարվա հոկտեմբերին Դոնեցկում, իր շենքի վերելակում տեղի ունեցած պայթյունից սպանվեց անջատականների մեկ այլ հրամանատար Արսենի Պավլովը, մականունը՝ «Մոտոռոլա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG