Մատչելիության հղումներ

ՔԿՀ. «Հիմնադիր խորհրդարան»-ի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում


«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի (ԱՆ ՔԿՀ) հանրային կապերի բաժինը հաղորդում է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի պնդումները, թե Ժիրայր Սեֆիլյանի խցում «աննախադեպ» խուզարկություններ են անցկացվում, իրականությանը չի համապատասխանում։

ՔԿՀ-ն նաև նշում է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարությունում հույս է հայտնել, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «օր առաջ կվերադարձնի Ժիրայր Սեֆիլյանից ապօրինաբար առգրավված իրերը»:

«Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում։ Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն` աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը և պարբերաբար արվում է: Հավելենք նաև, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են», - ասված է հաղորդագրությունում։

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու, պահելու և փոխադրելու, դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում և շարունակում է հայտարարել՝ իրեն ճաղերի հետևում են պահում քաղաքական հայացքների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG