Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հույս է հայտնում, որ «կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ»: «Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի», - ասված է Փոստանջյանի՝ այսօր տարածած հաղորդագրությունում:

«Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ», - պարզաբանում է ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG