Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ․ Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է


ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ այսօր մեկնաբանելով Բելառուսի կողմից Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի բլոգերի արտահանձնումը Ադրբեջանին:

«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է», - արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված իր մեկնաբանությունում շեշտում է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է անցած տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար: Երեկ երեկոյան Բելառուսը բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG