Մատչելիության հղումներ

Սարկոզին կկանգնի դատարանի առջև․ Reuters


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առջև կկանգնի 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի իր աղբյուրը:

Բացի նախկին նախագահից դատարանի առջև կկանգնեն ևս 13 մարդ:

Քննության վարկածով, կասկածյալները զգալիորեն գերազանցել են ընտրարշավի ֆինանսավորման սահմանված առավելագույն չափը՝ 22․5 մլն եվրոյի փոխարեն ներդրվել է առնվազն 40 մլն եվրո, այդ գործողության զգալի մասը կատարվել է «Բիգմալիոն» գովազդային ֆիրմայի միջոցով: Սարկոզին կասկածվում է նրանում, որ չէր կարող տեղյակ չլինել թույլատրելի չափի գերազանցման մասին:

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններում նա պարտվել է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG