Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը հրադադարը խախտել է 20 անգամ, արձակել՝ ավելի քան 220 կրակոց


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG