Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պաշտոնյան թերահավատ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու՝ նախագահ Թրամփի առաջարկի հանդեպ


Հալեպ, արխիվ
Հալեպ, արխիվ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարը կասկած է հայտնել, թե նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Սիրիայում փախստականների համար անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, կենսունակ կլինի: «Անկեղծ ասած, ես Սիրիայում չեմ տեսնում դրա համար անհրաժեշտ պայմաններ»,- ասել է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան:

Ակնկալվում է, որ առաջիկայում Դոնալդ Թրամը Պենտագոնին ու Պետդեպին կհանձնարարի՝ ծրագիր մշակել անվտանգության նշված գոտիների ստեղծման վերաբերյալ, որպեսզի սիրիացիներն իրենց երկրից չհեռանան: Թրամփն իր այս մտադրության մասին այլ մանրամասներ չի հաղորդել, միայն նշել է, թե փորձելու է Պարսից ծոցի երկրներին համոզել՝ ծրագրի իրագործման համար գումար տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG