Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին


Պաշտոնական
Պաշտոնական

Նախօրեին ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարար Վարդան Արամյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

ֆինանսների նախարարության հաղորդմամբ, Վարդան Արամյանն ընգծել է մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արվում են «հիմնավոր և կտրուկ քայլեր»: «Կառավարությունը գնում է կտրուկ բարեփոխումների` նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համատեղել կառավարության քայլերն ու հասարակության ցանկությունները»,- մասնավորապես, ասել է Արամյանը:

«Ռիչարդ Միլսը շնորհավորել է Վարդան Արամյանին նախարար դառնալու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանց միջև կշարունակվի առողջ համագործակցություն: Նա պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու նախարարության կողմից վեր հանված առաջնահերթություններին ու բարեփոխումներին:

«Դեսպանատունն արժևորում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ իր երկարամյա գործընկերությունը: Մենք նախարարությանը խրախուսում ենք՝ շարունակել պետական գնումների գործընթացի բարելավմանն ուղղված ջանքերը և սատարում ենք նախարարության հանձնառությանը՝ ուղղված նոր հարկային օրենսգրքին առնչվող հարցերով մասնավոր հատվածի հետ աշխատելուն ու ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը»,- նշել է Ռիչարդ Միլսը»,- ասված է ՖՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG