Մատչելիության հղումներ

Վիրահատության համար հիվանդանոց տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի


Փետրվարի 4-ի առավոտյան ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փախուստի է դիմել վիրահատության համար այնտեղ տեղափոխված կալանավորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները միջոցներ ենձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ փախուստի դիմած անձը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Սուրեն Գրիգորյանն է: Հետաքննությունը վարում է ոստիկանութան Մաշտոցի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG