Մատչելիության հղումներ

ԵՄ անդամ երկրների առաջնորդներն այսօր Մալթայում կքննարկեն միգրանտների հարցը


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանել է Մալթա՝ մասնակցելու ԵՄ անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը, Վալետա, 2-ը փետրվարի, 2017թ.

Այսօր Մալթայում հանդիպում են Եվրամիության անդամ երկրների առաջնորդները՝ քննարկելու մի շարք խնդիրներ, այդ թվում՝ միգրանտների հոսքը։

Սպասվում է, որ քայլեր կձեռնարկվեն, որոնք կօգնեն Լիբիայի իշխանություններին այդ երկրի տարածքում փախստականների համար ճամբարներ կառուցելու հարցում։

Ըստ Եվրամիության ներկայացուցչի, 2016 թվականին Լիբիայից Եվրոպա հասած 180 հազար անձանց մեծ մասը ապօրինի աշխատանքային միգրանտներ են, ի տարբերություն փախստականների, որոնք Հունաստան են հասնում Սիրիայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG