Մատչելիության հղումներ

Ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ՝ քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին. ԿԳՆ


Հայ զինվորները Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան հատվածում, 13-ը ապրիլի, 2016թ
Հայ զինվորները Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան հատվածում, 13-ը ապրիլի, 2016թ

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ:

Ըստ ԿԳՆ հաղորդագրության, վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը:

«Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են: Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ: Միաժամանակ հավելենք նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում և համապատասխան կնիք) ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG