Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Ռուսաստանից պահանջում է Նավալնիին 63 հազար եվրո վճարել


Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին կարգադրել է 63 հազար եվրո հատուցում վճարել ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիին՝ նրա ապօրինի ձերբակալության և այլ իրավունքների ոտնահարման համար:

Նավալնին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, սակայն եթե ներկայումս Կիրով քաղաքում ընթացող դատավարության արդյունքում մեղավոր ճանաչվի, ապա չի կարողանա առաջադրվել:

Դատարանը երեկ Նավալնիին կարգադրել է մինչև դատավարության ավարտը մնալ Կիրովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG