Մատչելիության հղումներ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյորին, ով փոխանցել է Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի` իր հայ գործընկերոջն ուղղված ուղերձը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։

Նալբանդյանն իր հերթին դեսպանին է հանձնել Քրիստիա Ֆրիլանդին հասցեագրված ուղերձը։

Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հայաստանի ԱԳ նախարարը և Կանադայի դեսպանը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի և ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ փոխգործակցության շուրջ։

Նալբանդյանն ու Քյորն անդրադարձել են մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցերի։

Հանդիպմանն արծարծվել է մերձավորարևելյան զարգացումների հետևանքով միգրացիոն հոսքերի խնդիրը։

Նալբանդյանը, բարձր է գնահատել հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Քյորի անձնական ներդրումը, Կանադայի դեսպանին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG