Մատչելիության հղումներ

ՌԴ օմբուդսմեն. Լապշինի արտահանձնումն անթույլատրելի է


Տատյանա Մոսկալկովա, արխիվ

Տատյանա Մոսկալկովա, արխիվ

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան։

«Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետություն։ Իմ տեսակետն են կիսում նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն ու այլ մասնագիտացված գործակալություններ», - իր հայտարարությունում ասել է Մոսկալկովան՝ հորդորելով Ռուսաստանի քաղաքացիներին արտասահման մեկնելուց առաջ ուսումնասիրել տվյալ երկրների օրենքներն ու չխախտել դրանք։

Հիշեցնենք, 2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար։

Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին, և հունվարի 20-ին Բելառուսի դատախազությունը բավարարեց այդ պահանջը: Չօգնեց անգամ Լապշինի բողոքը․ հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ թողեց դատախազության որոշումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG