Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը


Ուկրաինացի զինծառայողները շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են ուղարկում իրենց վիրավորված ծառայակցին, Ավդիիվկա, 31-ը հունվարի, 2017թ․
Ուկրաինացի զինծառայողները շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են ուղարկում իրենց վիրավորված ծառայակցին, Ավդիիվկա, 31-ը հունվարի, 2017թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրավիճակի վտանգավոր սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:

Երեքշաբթի երեկոյան ընդունած՝ մամուլի համար հայտարարությունում Անվտանգության խորհրդի անդամները նաև դատապարտել են մինսկյան համաձայնություններով արգելված զինատեսակների կիրառումը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտեցին Դոնեցկի մարզում շփման գծում մինսկյան համաձայնություններով արգելված սպառազինությունների կիրառումը, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և վիրավորումների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:

«Անվտանգության խորհրդի անդամները կոչ արեցին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին», - նշված է հայտարարությունում, որում նաև արտահայտվում է «լիակատար աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Հիշեցնենք՝ վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակը Ուկրաինայի արևելքում՝ Ավդիիվկա քաղաքի և Յասինովատայա բնակավայրի մերձակայքում, կան զոհեր և վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG