Մատչելիության հղումներ

Վաղը ձյան տեղումները կդադարեն, օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով


Փետրվարի 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, փետրվարի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով:

Երևանում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Փետրվարի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG