Մատչելիության հղումներ

Նոր Արեշի տներից մեկում երկու մարդ է մահացել, նախնական տվյալներով՝ ցրտահարությունից


«Արմենպրես»-ը, վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, տեղեկացնում է, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի:

Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին փոխանցել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար, կատարվում է քննություն:

Նախնական տվյալներով` տղամարդիկ մահացել են ցրտահարությունից: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG