Մատչելիության հղումներ

Արտաշատի քաղաքապետարանում հերքում են Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրերը


Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան, արխիվ

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ Աբրահամյանի մոտ այժմ խորհրդակցություն է, և հեռախոսազանգերին նա անձամբ չի կարող պատասխանել:

Արգամ Աբրահամյանը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից հեռացած նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG