Մատչելիության հղումներ

Թրամփի Մեծ Բրիտանիա այցը չեղարկելու խնդրագրին 1 միլիոնից ավելի մարդ է միացել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համատեղ ասուլիսը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 27-ը հունվարի, 2017թ․

Ավելի քան 1 միլիոն մարդ առցանց խնդրագիր է ստորագրել՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա չեղարկելու համար: Եվս 100 հազար ստորագրություն հավաքելու դեպքում խնդրագիրը կարող է քննարկման առարկա դառնալ բրիտանական խորհրդարանում:

BBC-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այսօր օրենսդիրները կանդրադառնան այս հարցին:

Բրիտանացիների բողոքը պայմանավորված է Դոնալդ Թրամփի՝ օրերս ստորագրած որոշմամբ, որով ժամանավորապես արգելվում է մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG