Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ձյան տեղումներ են սպասվում․ ԱԻՆ


Հայաստանի տարածքում հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, փետրվարի 2-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, փետրվարի 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Երևանում այսօր, վաղը, փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է ձյուն: Փետրվարի 2-ի ցերեկը, փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG