Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան


Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղան, արխիվ

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ պաշտոնական այցով մեկնել է Իրան՝ այդ երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով:

Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև Իրանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:

Թեհրանում գտնվելու ընթացքում Վիգեն Սարգսյանը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG