Մատչելիության հղումներ

Քաղաքապետարան. Հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ


Քաղաքապետարանի շենքը Երևանում
Քաղաքապետարանի շենքը Երևանում

Ըստ քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:

«Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո», - ասված է հաղորդագրությունում. - «Մուրացկանությամբ զբաղված և հայտնաբերված չափահաս քաղաքացիներին ևս քաղաքապետարանը տրամադրում է համակողմանի աջակցություն: Հետագայում մուրացկանության երևույթը կանխելու նպատակով նրանց ընտանիքների հետ որոշակի միջոցառումներ են իրականացնում նաև վարչական շրջանները: Ըստ այդմ էլ ընտանիքների մի մասը հաճախում է բարեգործական ճաշարաններ»։

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, 2017 թվականի հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ: Նրանցից մեկը տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան, իսկ 2-րդ անձի վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է, տեղեկատվություն է տրամադրվել Արարատի մարզպետարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG