Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողը «ինքնասպանություն է գործել»


Ադրբեջանցի զինծառայողներ զորավարժության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով նախօրեին սոցցանցերում և որոշ տեղական էլեկտրոնային լրատվական ռեսուրսներում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական կողմի բացած կրակից զոհվել է ադրբեջանցի զինծառայող Խանալի Ֆաթաևը:

«Հաղորդում ենք, որ զինծառայողը մահացել է ոչ-մարտական պայմաններում՝ նա ինքնասպանություն է գործել: Նախնական քննությունը ցույց է տվել, որ ինքնասպանությունը կապված չէ ծառայողական գործունեության հետ: Փաստով զինդատախազությունում քրեական գործ է հարուցվել, քննություն է իրականացվում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը և հերթական անգամ կոչ արել լրատվամիջոցներին չտարածել «չստուգված ոչ-պաշտոնական տեղեկատվություն Զինված ուժերի գործունեության, մասնավորապես՝ ճակատամերձ տարածաշրջանում իրադարձությունների կապակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG