Մատչելիության հղումներ

Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայի նախագահի սոցիալիստների թեկնածու


Ֆրանսիա - Բենուա Ամոնը ելույթի ժամանակ, Փարիզ, 22-ը հունվարի, 2017թ․

Ֆրանսիա - Բենուա Ամոնը ելույթի ժամանակ, Փարիզ, 22-ը հունվարի, 2017թ․

Ֆրանսիայում առաջիկա գարնանը անցկացվելիք նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածուն կլինի Բենուա Ամոնը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, Ամոնը ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլում առավելության է հասել երկրի նախկին վարչապետ Մանյուել Վալսի նկատմամբ՝ ստանալով ձայների 58․72 տոկոսը:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի գործող նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը անցած տարեվերջին հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այդ հայտարարությունից հետո ենթադրվում էր, որ Սոցիալիստական կուսակցության թեկնածուն կարող է դառնալ Մանյուել Վալսը:

49-ամյա Բենուա Ամոնը, ով նախկինում եղել է Ֆրանսիայի կրթության նախարար, դեռ մի քանի շաբաթ առաջ սոցիալիստների ներկուսակցական ընտրություններում վերջնապահ էր համարվում:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն կլինի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ազգային ճակատի թեկնածուն՝ Մարին Լը Պենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG