Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի անցակետը բաց է


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, Սյունիքի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում և Իջևան-Բագրատաշեն հատվածում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին ձնաբուք է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG