Մատչելիության հղումներ

Մարտին Շուլցը առաջադրվել է Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում


Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը այսօր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է երկրի դաշնային կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գերմանացի սոցիալ-դեմոկրատները որոշել են, որ հենց Շուլցն է ղեկավարելու կուսակցության նախընտրական ցուցակը:

«Մենք պայքարելու են հանուն արդարության, որպեսզի հնարավոր լինի հաղթահարելԳերմանիայում առկա լուրջ տարաձայնությունները», -այսօր հայտարարել է Մարտին Շուլցը սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Գերմանիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն էլ այսօր հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների ընթացքում կուսակցության գլխավոր նպատակը լինելու է խորհրդարանական մեծամասնության ձևավորումը և երկրի կառավարության միանձնյա կազմավորումը:

«Քրիստոնյա-դեմոկրատների հետ մեծ կոալիցիաների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին», -հայտարարել է Գաբրիելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG