Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ասպարեզում


Մեծ Բրիտանիան և Թուրքիան շուրջ 120 միլիոն դոլար կծախսեն TF-X ռազմականինքնաթիռի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքների վրա: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` Անկարա կատարած այցի շրջանակներում: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացնելու ուղղությամբ:

«Մեր նպատակն է երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ցուցանիշը 15 միլիարդ դոլարից հասցնել 20 միլիարդի», -Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG