Մատչելիության հղումներ

Իրանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ իրանցիներին վիզա չտրամադրելու կապակցությամբ


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջվադ Զարիֆը, արխիվ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջվադ Զարիֆը, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի և ևս 6 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու որոշման կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում կատարելով իրանական պետական «Իրնա» գործակալությունը:

Շվեյցարիայի դեսպանը Իրանում ներկայացնում է նաև Միացյալ Նահանգները, քան որ Վաշինգտոնն ու Թեհրանը դիվանագիտական կապեր չունեն:

Երեկ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջվադ Զարիֆը գրառում էր կատարել Թվիթերում, որտեղ ասվում էր, որ Միացյալ Նահանգների բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ունեն Իրան այցելելու վիզա, անարգել կարող են մուտք գործել այդ երկիր:

«Մեր որոշումը հետադարձ ուժ չունի», - հայտարարել էր Զարիֆը:

Նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ մահմեդական քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու որոշման համար: Զարիֆը նշել էր, որ այդ որոշումը «մեծ նվեր է ծայրահեղականներին ու նրանց աջակիցներին» և որ «հավաքական խտրականությունը» օգնում է ահաբեկիչների հավաքագրմանը:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, թե պատրաստվում է համարժեք պատասխան տալ` արգելելով Ամերիկայի քաղաքացիների մուտքը երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG